Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության շտաբի պետն այսօր հայտարարել է, թե համաներմամբ ազատ արձակված շուրջ 650 անձանցից 88-ը հայտնաբերվել են կրկին հանցագործություն կատարելուց հետո…

Արդյո՞ք սա նշանակում է, որ այդ 88-ի պատճառով համաներում անհրաժեշտ չէր իրականացնել։ Ոչ, սա նշանակում է, որ այն 562-ի պարագայում պետք է նորմալ աշխատեր պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը, ու իրոք համաներում հայտարարել պետք չէր լինի»: