ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հերթական անգամ ցանկանում եմ ձեզ հետ խոսել մի շատ կարևոր երևույթի մասին՝ գենդերային (ան)հավասարության մասին:
Այս եզրույթի հետ իմ հարաբերություններն ես բաժանում եմ երկու փուլի՝ առաջին փուլ «ես ԳԻՏԵՄ, որ կա գենդերային անհավասարություն» և երկրորդ փուլ՝ «ես ԶԳՈՒՄ ԵՄ, որ կա գենդերային անհավասարություն»:
Երևի թե գուշակում եք, որ այս հարաբերությունների երկորդ փուլը թևակոխեց, երբ որոշեցի մուտք գործել քաղաքականություն, մի տեղ, որտեղ ամենախիստ քննադատության ես արժանանում տեսքիդ, տարիքիդ և շատ ավելի հաճախ կին լինելու համար: Բայց այս գրառումն իմ մասին չէ, այլ հազարավոր կանանց, որ այդպես էլ քաղաքականություն մուտք չգործեցին պարզապես կարծրատիպերը չհաղթահարելու վախից:
Հենց երեկ խորհրդարանական գործընկերներց մեկը, ում խնդրանքով նրան պետք է մոռանամ կամ չհիշեմ, մի կին քննադատի հակադրվել էր՝ հիշատակելով տեսքը, չխնամված մազերն ու գեթ չհակադարձելով բովանդակությանը: Սա սեքսիզմի հերթական դրսևոումն է, երբ կնոջ տեսքը կանխորոշված է հասարակութան կողմից, երբ կինը դատապարված է խնամված լինել, եթե զբաղվելու է քաղաքականությամբ:
Այդ գրառումը խիստ քննադատվեց իմ և գործընկերներիս կողմից, քննադատն էլ որոշեց ինձ դասեր տալ՝ թե բա երիտասարդ եմ:
Ես այս պահին ուզում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերները այս պահից անհանդուրժող ենք դառնում սեքսիզմի ցանկացած դրսևորմանը՝ ԱԺ դահլիճում, ֆեյսբուքում կամ ցանկացած այլ վայրում: Կնոջ քննադատության բովանդակությանն անդրադարձե՛ք և վերջ»: