Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Ես ըմբռնումով եմ մոտենում Սանիտեկին փոխարինելու ջանքերին, ես հասկանում եմ, որ էսա, մի քիչ էլ դիմանանք (արանքում իրոք խմբակային աղոթենք, որ համաճարակներ չսկսեն) նոր մեքենաները կգան ու քաղաքը աղբից կմաքրվի, ես հասկանում եմ, որ նոր թիմը ունի քաղաքի խնդիրները լուծելու իր տեսլականը, որին լուռ հետևում ու համբերում եմ։ Բայց ուզում եք քարկոծեք ինձ, ուզում եք կոչեք հագահեղափոխական դիշովկա, մեկա դրանից էն փաստը, որ քաղաքի կենտրոնը Պակիստանա հիշացնում (չեմ եղել էդ երկրում, բայց ասոցիատիվ, կարծրատիպային պատկերը մոտա թվում), ժխտել կարա միայն տեսողության հետ շատ լուրջ խնդիր ունեցող մարդը։

Նախկին ԱԳՆ շենքի տարածքում ու ամբողջ հրապարակում ինչ-որ լաչակավոր տատիկներ փող են մուրում, մեկ քմ տարածքի վրա չինական խաղալիքներ են վաճառում, ինչ-որ երազի բագաժնիկից բամբակ են վաճառում, չարաբաստիկ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում ու առհասարակ մինչև փակ շուկա ընկած հատվածում և ոչ միայն այդտեղ, փողոցային առևտուրնա ծաղկում ու վաճառողների հետ անչափահաս երեխաներ են կանգնում մինչև գիշերվա հազարը։ Դա էլ հո Սանիտեկը չի, դա էլ հո նախկին ռեժիմը չի, դա էլ հո սաբոտաժ չի։

Ոստիկանությունը իր գործը չի անում, փաստացի նախկինում գործած կանոնները չեն գործում, փաստացի իրավիճակը վերահսկել չեք կարողանում։

Ես էլի կլռեմ ու կհամբերեմ մինչև էդ մեքենաները գան, հասնեն, աղբը մաքրվի, բայց ախր կառավարման էս ակնհայտ ճգնաժամը չնկատելը ուղղակի անհնար է։

հ․գ․ բակային տարածքի կոմունալ ծառայությունների որակի ակնհայտ անկման մասին էլ եմ լռում, բայց սենց երկար չեմ լռի։

#Երևանյան_ճգնաժամեր #ավելի_կառավարվող_քաղաք»։