Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամռան այս տապին, երաշտի տարում «Տավուշ» ՋՕԸ-ում այսօր գործադուլ է, ջուր մղող պոմպակայանները չեն գործում։ Ընկերության Նոյեմբերյանի տեղամասի աշխատողները գործադուլի են դիմել, որովհետև չեն ստացել ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձերը։ Դա զարմանալի է, քանզի կառավարությունը այս տարվա հուլիսի 4-ի նիստում որոշել է 4 միլիարդ դրամ հատկացնել Ջրօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով»: