ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը և ՃՈ աշխատակիցը հրում են ճանապարհին անսարք վիճակում կայանված մեքենան:
Լուսանկարներին կից հումորային մեկնաբանություն է տրվել.
«Տեսեք ՀՀ #նորԸնտիր Ազգային Ժողովի թալանչի պատգամավորը եւ Նոր Հայաստանի ոստիկանության խմած աշխատակիցը' ոնց են օրը ցերեկով հասարակ քաղաքացու ավտոն բրդում տանեն գցեն ձորը, շատ նենգ ու բռնակալ են սրանք ,վայ վայ վայ»: