Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնը գարնանային իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ հայտարարեց,որ հանրապետությունում գրանցված աշխատողների թիվը 562043-ն է...Հայտարարվեց նաև,որ կառավարությանը հաջողվել է տասնյակ հազարավոր չգրանցված աշխատողների "հայտնաբերել" և օրինականացնել...
Պարոն Փաշինյանի բարձրաձայնած թիվը բավական ուրախացրեց հայաստանյան հասարակությանը,սակայն հետհեղափոխական էյֆորիայից ձերբազատվածներից շատերը,եթե անկեղծ լինեմ,ի սկզբանե կասկածանքով էին վերաբերվում Փաշինյանի նշված թվին...
Սակայն հասարակության ուրախությունը շատ կարճ տևեց...Հուլիսի 19-ին facebook-ում և ԶԼՄ-ներում հայտնվեցին "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ"-ի հերթական ` հուլիսին կայացած նիստի գործադիր տնօրենի հաշվետվությունից տվյալներ,որի համաձայն հետհեղափոխական Հայաստանում երբևէ 562043 աշխատող չի եղել...Լավագույն արդյունքը արձանագրվել է 2019 թ-ի մարտ ամսին՝ 501572 աշխատող,որից ընդամենը երկու ամիս հետո՝ 2019 թ-ի մայիսին աշխատողների թվաքանակը նվազել է 91997-ով և կազմել 409575... Հետաքրքիր է,որտեղի՞ց է տվյալներ վերցնում ՀՀ վարչապետը և դրանք բարձրաձայնում, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը...Ու սա առաջին դեպքը չէ...
Հավելեմ,որ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտադիր կերպով իրենց աշխատավարձից ամեն ամիս 1000 դրամ վճարում են վերը նշված հիմնադրամին... Տվյալները վերլուծելով ստացվում է՝կամ կառավարության համապատասխան ստորաբաժանումները վարչապետին խաբում են և կեղծ տվյալներ են տրամադրում,որը Փաշինյանի կողմից բարձրաձայնվում է,կամ էլ ինչ-որ անձինք գրպանում են" Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ"-ին տրամադրված գումարները և ավելի քիչ աշխատողների թիվ են ներկայացնում,որին ես ինքս չեմ ուզում հավատալ...Կամ էլ պարոն Փաշինյանը շատ լավ տեղյակ է այդ կեղծ տվյալների մասին և միտումնավոր է այն տարածում...Այս տեսակետի կողմնակիցը չեմ,բայց եթե ՀՀ վարչապետն այս կեղծ տվյալների տարածման համար որևէ մեկին չպատժեց,ապա կհակվեմ այդ տեսակետին...
Ի դեպ,նույն այդ հիմնադրամի տվյալները նաև հերքում են իշխանությունների այն թեզը,թե Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում "օրինականացվել" է 50 հազարից -70 հազար աշխատատեղեր (տարբեր պաշտոնյաներ տարբեր տվյալներ են հայտնել),որոնք դուրս են բերվել ստվերից...
Այսպես,եթե 2018 թ-ի մայիսի դրությամբ Հայաստանում եղել է 493968 աշխատող,ապա մեկ տարի անց այն կրճատվել է 84393-ով՝կազմելով 409575...Իսկ եթե նկատի ունեին,որ 2019 թ-ի հունվարից-փետրվար ընկած ժամանակահատվածում աշխատողների թիվը աճել է 51093-ով,ապա լավ կլինի նաև բացատրեն,թե 2018 թ-ի մայիսից-հունիս (1 ամսվա կտրվածքով) ընկած ժամանակահատվածում ինչու՛ է աշխատողների թիվը կրճատվել 46923-ով,ինչպես նաև բացատրեն վերը նշված տարեկան կտրվածքով աշխատատեղերի թվաքանակի բացասական սալդոի պատճառները...
Հ.Գ.Պարոն Փաշինյանի կառավարությունն առաջնորդվում է նախորդների սկզբունքով՝հասարակությանը հրամցնել միայն լավ լուրերը՝վատերը անտեսելով կամ լռության մատնելով,որը շատ արագ հակակրանք է առաջացնում մարդկանց մոտ...
Լավ կլինի ՀՀ վարչապետը բացատրի,թե ինչու՞ է մեկ տարվա մեջ՝2018 թ-ի մայիսից մինչև 2019 թ-ի մայիսը Հայաստանում,ըստ "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ"-ի տվյալների, աշխատողների թիվը կրճատվել 84393-ով"...