Ապրիլի 26-ի Ձեր հայտնի live միացման ժամանակ անդրադարձ կատարեցիք ՀՀ-ում օրինական գրանցված 562 043 աշխատողներին։
Պարո՛ն Փաշինյան, որքան էլ ցավալի է, Դուք չեք տիրապետում իրավիճակին: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հերթական` հուլիսին կայացած նիստի գործադիր տնօրենի հաշվետվությունից ակնհայտ է դառնում, որ Ձեր կողմից հայտարարված թվերն իրականության հետ որեւէ աղերս չունեն: Դրանք մանիպուլյատիվ են:
Հ.Գ. Կարծում եմ` պետական այն պաշտոնյան, ով վարչապետին նման անհարմար վիճակի մեջ է գցում, պետք է հրապարակայնորեն պատժվի:
Հ.Գ. 2. Մանավանդ որ չեմ ուզում հավատալ, որ այդ գումարները հավաքագրվում են, սակայն գրպանվում են:
Հ.Գ. 3. Լավագույն ամիսը՝ ապրիլ՝ 501 572 , վատագույն ամիսը՝ հունվար՝ 433 962 օրինական աշխատող։
Կից՝ հիմնադրամի տնօրենի հաշվետվությունից տվյալները։