11:26
«Հեղափոխությունը մի վատ ավանդույթ մտցրեց». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը Հայաստանում շատ կեղտեր բացահայտեց, քաղաքական մթնոլորտը մաքրեց։ Սակայն հեղափոխությունը մի վատ ավանդույթ մտցրեց՝ ավտոճանապարհ փակելը։ Իրենց գյուղապետից դժգոհ են, ծառահատողներին փայտի բիզնեսով չեն թողնում զբաղվել, գյուղը խմելու ջրի հիմնահարց ունի, Սևանա լճի կանաչելու պատճառով հանգստացողները լճում չեն լողանում, բոլոր դեպքերում՝ դժգոհողները միջպետական ավտոճանապարհ են փակում, ոտնահարում այլոց տեղաշարժի իրավունքը, մարդկանց տհաճություններ պատճառում։ Ոստիկանությունը պետք է վճռական կերպով կանխի ավտոճանապարհ փակելու բոլոր փորձերը»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս