ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝
1988թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:
Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է մեր կամքը, ուժն ու կարողությունները ներդնենք հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, և բոլոր նրանք, ովքեր խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, ի վերջո, գիտակցեն, որ Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի դարբինը, Արցախը երբեք, ոչ մի վայրկյան չի եղել Ադրբեջանի կազմում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախության պայքարը այլ ելք, քան հաղթանակ չի կարող ունենալ:
Ազատ, անկախ ու հայկական Արցախի միջազգային ճանաչումն է մեր առաջնային խնդիրը»: