Բանաստեղծ արեգ Գրիգը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Շիշ բռնողը «բռնել» է տալիս

Մեր օրերի «սծիլյագ» երես փոխանը, (արևմտհ. (պատգամավոր)) որն Ազգային ժողովում առանցքային «վռալյախ» է, ներկայացնում է օրենսդիր մարմնի ամենամեծ խմբակցությունը, չնայած օրենսդրական նախաձեռնությամբ երբեք հանդես չի եկել, ինչը չեմ կարող չնկատել մյուս՝ մարմնի «Ֆռոնտում» : Կիսամերկ, Կիսաբաց, Կիսակուրծք… մարմնի տարբեր մասերի հետ լուսանկարներ, որտեղ երևում է, թե որն է անելիքը մի երիտասարդ պատգամավորի, որը առավոտից - գիշեր – գիշերային- գզվռտոցների մեջ է ու ամեն առավոտ խումհարային աչքերով որդեգրում է ՀԵՐՔՄԱՆ ինստիտուտը։


Հիմա էլ ափերից դուրս է եկել ու ալեկոծված ներաշխարհի փրփուրներով՝ Պատգամավորը միանգամից չորս լրատվամիջոցի դատի է տվել՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում: Մի խոսքով՝ դատ Պատվի համար: Շիրվանզադեն լիներ կզարմանար. Հուզմունքից դրամայի երկրորդ մասը կսկսեր գրի առնել, այս անգամ՝ թավիշով: Ի դեպ՝ ովքեր մոռացել են, թող հիշեն մեկ տարուց մի քիչ ավելի… հեղափոխության օրեր, շիշ և ջուր՝ Ամենայն հայոց Վարչապետի թեկնածուի համար:


Այսօրվա ՊԱՏԳԱՄԱԲԵՐԸ ընդամենը ջրին շիշն էր բռում, իսկ ահա այսօր իր «Բռնածի» համար դատի է տալիս մեդիաներին, որ հոդված են գրել ջրի շիշը բռնելու խորագրով: Ամենօրյա զվաճանքը և բոհեմյան կյանքը հաճախ հանգեցնում է դեպքերն ու իրադարձությունները մոռացնելու: Հիշեցում՝ Ըստ Ջեյմսի, Հիշողությունը անցած հոգեվիճակի մասին գիտելիք է այն բանից հետո, երբ վերջինս դադարել է անմիջականորեն գիտակցվել մեր կողմից, իսկ ավելի ճիշտ, այն գիտելիք է որևէ իրադարձության կամ փաստի մասին, որի մասին մենք տվյալ պահին չենք մտածել և որը մեր կողմից գիտակցվում է որպես մեր անցյալի որևէ երևույթ։ Սա որպես նախերգանք մի պատմություն, որպեսզի օրենսդրական գործունեությամբ զբաղվող Խորհրդարանի ԱՌԱՔՅԱԼԸ մտաբերի որ ջուրը սրբություն է, ջուր բռնողը, այն էլ մերՕՐՅԱ վարչապետի համար՝ սրբագործություն:

Հ.Տ. Մեր հայերենն էլ անչափելի հարուստ է, է՜…
ԲՌՆԵԼ բայը այնքան գործողություն է ցույց տալիս, որ զարմանքից չես կարողանում մտապահել շքեղությունը մեր ժամանակների…
(«Բռնել» է հիմա էլ «Բռնել» է տալիս լրատվականներին)»։

 

На данном изображении может находиться: 1 человек