Արմեն Ամիրյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
«Ռադիոյի երաժշտախմբերից մեկի անդամները, դժգոհ իրենց գեղարվես – տական ղեկավարի վերաբերմունքից, բողոքի ցույց են հայտարարում' չմասնակցելով փորձերին: Պատճառը հասկանալու համար Ստեփան Պողոսյանը նրանց հրավիրում է աշխատասենյակ: Երաժիշտները կանգնած կմկմում են և որևէ հոդաբաշխ բան չեն ասում… Կցկտուր հարց ու պատասխանից կոմիտեի նախագահը ոչինչ չի հասկանում, և այն է, ուզում է անցնել իր «ֆիրմային» արտահայտություններին, բայց ընկրկում է՝ խնայելով կանանց ականջը: Զգալով, որ Պողոսյանն ուր որ է պայթելու է, աղջիկներից մեկը որոշում է նախահարձակ լինել և անկեղծանալ.
-Ստեփա՛ն Կարպիչ, սպասեք, իսկ գիտե՞ք ինչ է պատահել ինձ հետ:
– Վերջապես խոսեցիք, և՞…
– Հասկանո՞ւմ եք, սկզբից ինձ կանչեց իրենց տուն, ասաց' սուրճ պատրաստի՛ր…
– Շարունակի՛ր, դեռ որևէ հանցակազմ չեմ նկատում: Հո չի՞ թունավորել քեզ կամ հարբեցրել…
– Ավելի վատ, – շշնջում է աղջիկը:
– Իսկապե՞ս… Դե… ի՞նչ եղավ հետո…
– Հետո…
– Սպանեցիր, ա՛յ աղջիկ, որոշել ես ինձնի՞ց վրեժդ լուծել… Մի՛ հուզվիր, ասա՛ վերջապես՝ ինչ է եղել… Հասկանալով, որ այլևս ձգձգելու տեղ չկա, օրիորդը կարմիր կտրած մի կերպ արտաբերում է.
– Հետո… ասաց… ասաց…ծիծիկդ ուտեմ: Սենյակում քար լռություն էր: Հավաքվածները սարսափով սպասում էին ղեկավարի որոշմանը' պատրաստ լինելով ամենաահավոր բառերին, միայն թե իրենց նվագախմբի անամոթ ղեկավարը պատժվեր… Ստեփան Կարպիչը որոշ ժամանակ վերևից ներքև ուշադիր նայելով աղջկան՝ իր ինքնատիպ ֆալցետով առարկում է.
– Պա՜հ, էդքան ունես… Մեծ մարդ է, թող մի քիչ էլ ուտեր, բան չէր լինի… Այս ասելով' ապստամբներին դուրս է հրավիրում աշխատասենյակից և կարգադրում.
-Գնացեք, աշխատե՛ք..»: