ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել՝ հանդիպել է ԵՊԲՀ մի խումբ ավարտական կուրսի ուսանողների հետ, ովքեր բողոքներ ունեին այս տարվա ավարտական պետական քննությունների կազմակերպման և դրանց անաչառության վերաբերյալ.
«Քիչ առաջ հանդիպեցի ԵՊԲՀ մի խումբ ավարտական կուրսի ուսանողների հետ, ովքեր բողոքներ ունեին այս տարվա ավարտական պետական քննությունների կազմակերպման և դրանց անաչառության վերաբերյալ և հիշեցի մի քանի օր առաջ ունեցած իմ այս ելույթը:
«Եղե՛ք պահանջկոտ, ակտիվ, խենթ և մինի-հեղափոխություններ արեք ձեր բուհերում, քանի որ բոլորը չէ, որ հասկացել են, թե ինչ է փոխվել մեր երկրում»: