Ծաղրանկարիչ, նկարիչ, դերասան Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան, Նորվեգիան, Հնդկաստանը Նիդերլանդները և Չինաստանը 2025 թվականից մինչև 2035 թվականը արգելելու են ներքին այրման մեքենաներ արտադրել և ներկրել այլ երկրներից, սահուն անցնելով էլեկտաշարժիչների :Դե վաղուց էին խոսում մեքենաների գերեզմանոց երկրների մասին...ինչևէ....Հայաստանը որպես արևի երկիր, իրավունք չունի գազով աշխատող մեքենաներ շահարկել, մի պարզ պատճառով, գազի բալոնը տրաքում է 80 մթնոլորտ ճնշման տակ:Կիզիչ արևի տակ բալոնի ճնշումը ավելանում է 30%, իսկ ցանկացած բախում հանգեցնում է անխուսափելի հրդեհի:
Հ․ Գ. թուրքական գազի բալոնները համարվում են ամենա պայթունավտանգը»: