Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին 4 օրերին շրջել եմ Արցախում և ՀՀ մի շարք մարզերում՝ մոտ 1000կմ։
Առնվազն 10 անգամ «Խուսափել» կամ «Փախել» եմ մահից, մահացու վտանգավոր վարորդներից։
Կարծում եմ բոլոր վարորդներս մի պահ կանգ առնելու ու զգաստանալու կարիք ունենք։
Իրականությունը այն է, որ մեր հայրենիքում ժամ առ ժամ մեքենաները ավելանում են, մյուս կողմից անգրագետ ու մահացու վարորդ շատ ունենք, որն էլ բերում է նման ցավալի դեպքերի։
Այս ոլորտում պետք է խստացնել ամեն ինչ՝ սկսած վարորդական վկայականի տրամադրումից, մի շարք կոպիտ խախտումների դեպքում վկայականի զրկումից (Տարբեր ժամանակահատվածներով), Ճանապարհային Ոստիկանության առավել զգոն աշխատանքից մինչև արդեն վարորդական վկայական ունեցողների շրջանում պարբերաբար քննությունների կազմակերպում։
Հ.Գ.֊Այն ինչ տեղի ունեցավ երեկ ուղղակի սոսկալի էր։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին և առողջություն մաղթում վիրավորներին»: