Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում:
Ցավոք կան զոհեր և վիրավորներ: նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:
Կապի մեջ ենք մեր վրացի գործըներների հետ, արվում է ամեն ինչ' վերջիններիս կյանքերը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար»։