Ինչպես արդեն հայտնել ենք, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 6 մարդ մահացել է, 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոշ տվյալներով վիրավորների թիվը հասնում է 11-ի:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մեր մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով»։
Հիշեցնենք, որ ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Գազելը պայթել է ու վերածվել մոխրակույտի: