ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1֊ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ 2֊րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։
Անկախ մեր քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ այսրոպեական շահերից՝ մենք բոլորս առանց բացառության պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այս կամքը անշրջելիորեն ուղեկցի մեզ մեր պետության գոյության հետագա ողջ ընթացքում։
Շնորհավոր Սահմանադրության օրը»։