Ցավոք խնդիրը միայն աղբը չէ,այլ այն վերաբերմունքը որ առկա է։
Ավելի լավ է լինել անկեղծ և ասել,որ չեք կարողանում։
Ասել որ այս աշխատանքում կան թերացումներ,այլ ոչ թե շարունակ գտնել պատճառաբանություններ։
Բոլորը մեղավոր են,բոլորը սխալ են,իսկ դուք շարունակում եք սպասել կամազներին։
Այսպես շարունակել այևս չի կարող լինել։Քաղաքացին գումար է տալիս աղբահանության համար, փոխարենը շնչում գարշահոտություն։
Կարծում եմ ավելորդ է անգամ խոսել ծաղիկների և կանաչապատման մասին...!!!
Ցավալի է որ չկա պատասխանատվության զգացում,միայն պարգևավճարները միլարդից ավել դարձնելը դեռ ամենինչ չէր։Ժամանակն է մտածել և աշխատել։
Աշխարհում կան վայրեր,որտեղ կա խոլերա և համաճարակներ,հուսամ պատասխանատուները տեղյակ են,որ այդ ամենի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է նաև շրջակա միջավայրի աղտոտված լինելը։ #ԵրևանըԱռանցԱղբի