Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Սա Արշակունյաց պողոտան է։ Վարորդների համար ճանապարհի այս հատվածը կարծես թե վերանորոգման կարիք չունի, բայց իրականում այն շատ շուտով ամբողջովին շարքից դուրս կգա։ Ու այն շուտով կվերանորոգվի։
Նման ճանապարհները բազմաթիվ են ու եթե նույնիսկ թվում է, որ ճանապարհը վերանորոգման կարիք չունի, դա այդպես չէ»։