15:43
Ոչխարները կրկին ճանապարհ են փակել

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Ասոցիացիայի» ղեկավար Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի՛ Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia, չե՞ք կարծում, որ հարկավոր է այս երևույթի դեմն առնել։

Ասենք ի՞նչ իրավունքով է միջպետական ճանապարհը կիլոմետրով փակվել ինչ֊որ բառիս բուն իմաստով ոչխարների կողմից։

Ես վստահ եմ, որ այս ոչխարները չեն հասկանում, բայց արդյո՞ք պատկան մարմինները հասկանում են, թե ինչ վտանգներով է հղի այս իրավիճակը, էլ չհաշված այն անհարմարությունները, որին բախվում են երթևեկող քաղաքացիները։

Վերջին մի քանի շաբաթվա մեջ մի քանի վթարի ենք ականատես եղել էս ոչխարների պատճառով։

Դաշտը թողած՝ ճամփա են փակել 

Առաջարկում ենք նաև
Լրահոս