Միշտ ասել եմ, որ պետք ոստիկանապետ լինեմ, քանի որ շատ լավ եմ պատկերացնում այդ համակարգի էությունը: Այս մասին այսօր' հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական, վարչության անդամի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը, որը ֆեյսբուքյան օգտատերերին հայտնի է «Նավակ Ճոճող» անվամբ:
«Ժամանակին, երբ խոսացել ենք, ես միշտ մեր ընկերների մեջ ասել եմ, որ պետք ոստիկանապետ լինեմ, երբ որ ինձ հարց են տալիս' ինչի համար, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ ես ոստիկանության համակարգի էությունը և բնույթը շատ լավ պատկերացնում եմ, և պատկերացնում եմ էն, թե ինչպիսին պետք է լինի ոստիկանությունը ՀՀ-ում»,- ասաց նա:
Գաբրիելյանը նշեց, որ իրեն այս պահին չի բավարարում ոստիկանության աշխատանքը բազմաթիվ թերություններ կան, ինչի հետ կապված նաեւ հանրությունից արձագանքներ կան, բայց հույս ունի, որ այդ համակարգը ավելի ակտիվ եւ ավելի արդյունավետ կսկսի աշխատել:
Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ իրեն չի թվում, որ խնդիրն անձի մեջ է, եւ ոստիկնապետի անձով չի պայմանավորում թերությունները, այլ խնդիրը տեսնում է համակարգային մտածելակերպի մեջ:
«Ոստիկանությունը 20-30 տարվա համակարգ ա, որը իմ պատկերացմմաբ էս նոր իրավիճակում դեռ չի կարողացել հարմարվի էս նոր Հայաստանի մտածելակերպի ոճին, մտածելակերպին ու իրողություններին»,- ասաց նա' նշելով, որ ինքը միշտ լավ հարաբերություններ է ունեցել ներկայիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: