Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Մեկ տարի առաջ էր: Փաշինյանը նոր-նոր վարչապետ էր դարձել: Երիտասարդների ոգևորված մի խմբի հետ, որոնց առաջին անգամ էի տեսնում, քննում էինք երկրում ընթացող գործընթացները:

- Մեր երկրում քաղբանտարկյալներ եղե՞լ են,- հարցրին ինձ:
- Ո՛չ,- պատասխանցի,- չեն եղել: - Քաղբանտարկյալը նա է, ով ազատազրկվում է հրապարակայնորեն արտահայտած իր քաղաքական տեսակետի համար: Նման դեպք չի եղել: Իսկ եթե մարդը իշխանությունների դեմ կոնկրետ գործողությունների է դիմում և ազատազրկվում, ապա նա հաջողություն չունեցած հեղափոխական է, ապստամբ է և այլն, բայց ոչ՝ քաղբանտարկյալ: Մենք քաղբանտարկյալ չենք ունեցել, բայց առաջիկայում կունենանք»: