Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը.
«Ուրախութայմ տեղեկացա, որ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրլի 24-ի Հայոց ցեղասպապանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։ Հատուկ շնորհակալություն բանաձևը նախաձեռնած քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներին և «Աբովյան» միության անդամներ Ինգե Դրոստին և Մաթո Հախվերդյանին՝ եռանդուն և արգասաբեր ջանքերի համար»: