Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Երևանի Ազատության հրապարակում ինչ-որ մարդիկ, ինչ-որ ժամերի «ճռռիկներ» են անում, ավտոմեքենաներ են վարում մայթերով և սա որոշակի նպատակով է արվում, որպեսզի իմիտացիա ստեղծվի, թե երկրում իբրև թե հաստատված է անիշխանություն և չկա իրավակարգ։ Այնուհետև վարչապետը կոչ արեց այդ սևազգեստ խմբերի սև շորերի հարցը լուծել. ծաղկավոր «բաբոչկա» կապել և ճանապարհել վառ ծաղիկներով և ճանապարհել օրինական կյանքի: 

Փաշինյանի հայտարությունից շատ չանցած՝ անմիջապես արձագանքեցին նախկին իշխանության ներկայացուցիչները: 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ձերբակալությունից առաջ»:

Իր հերթին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում սև շորերով լուսանկար հրապարակեց, որին կից անգլերենով գրել է.

«Սևազգեստ տղամարդը.  մշտապես թրենդային»:

Դե, իսկ ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով վարչապետի  հայտարարությանը, ֆեյսբուքի իր էջում գրեց.

«Որ շաաատ խնդրեմ՝ կլինի՞ Վանեցյանին ու Օսիպյանին հանձնարարեք ծաղկավոր բաբոչկայի տեղ ծաղկավոր շարֆն էլ օգտագործեն»: