Ամեն առավոտ արթնանում ու սենց մի «հանճարեղ» բան եմ կարդում իմ մասին, ներկայացնեմ թոփ 8 վերնագրերը
/մոտավոր մեջբերում/'
▪️Ալեն Սիմոնյանի դասարանցին կոշիկ է գնել. հին իշխանական ավանդույթները շարունակվում են
▪️ՀՀԿ -ի համար սիգարետ առնողի կտրուկ պատասխանը Ալեն Սիմոնյանին
▪️Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հորոսկոպում
▪️Ալեն Սիմոնյանը չի վերցրել մանրը խանութից, որտեղի՞ց այդքան փող իշխանությանը
▪️Ո՞վ է Ալեն Սիմոնյանի 80-ամյա գեղեցկադեմ ուսուցչուհին
/լուսանկարներ/
▪️Կտրուկ վատացել է Ալեն Սիմոնյանի և իրենց համատիրության ղեկավարի հարաբերությունները
▪️Ալեն Սիմոնյանը անսպասելիորեն ներկա է եղել իր ծննդյան օրվա միջոցառմանը
▪️ Միջադեպ ինքնաթիռում
Ալեն Սիմոնյանը երկրորդ գավաթ հյութն է ուզել

Լավ օր բոլորին