12:40
«ՀՀ-ին պատերազմ հայտարարած տարրերով պետք է զբաղվի ԱԱԾ-ն»․ Արեն Մկրտչյան

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տառավճարով ստահակ աշխատող որոշ վարձկաններ, որոնք իրենց համարում են լրատվական միջոց, իրենց գրոշներից չզրկվելու համար՝ անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին ներքաշեցին հարթակ։

Հերթական նենգ սուտն են տարածել, իբր ՀՀ կառավարությունը չեղարկել է քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների զեղչերը, և նրանց թույլ չեն տալիս մասնակցել քննությունների։ ԿԳ նախարարը Կառավարության նիստին պաշտոնապես հերքեց այս կեղտոտ ապատեղեկատվությունը։

ՀՀ-ին պատերազմ հայտարարած տարրերով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, և այդ աշխատանքը պետք է լինի հստակ տեսանելի»։

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս