ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով և արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով»։