Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Կոմիտասի վրա զավթված մայթը վերականգնվում է։
Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը։ Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը»,-գրել է նա։