Ադրբեջանի քաղաքական վերնախավում շիզոիդալ երևույթներն ավելի սուր բնույթ են ստանում։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի գարնանային նստաշրջանի վերջին նիստի ժամանակ պատգամավոր Այդըն Միրզազադեն կոչ է արել ազերի դիպուկահարներին ոչնչացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, եթե վերջիններս հայտնվեն Արցախում։ Այսպիսի բուռն կերպով է ազերի երեսփոխանն արձագանքել նախօրեին առաջնագծում ասկյար Ագիլ Օմարովի ոչնչացմանը։
Ստացվում է, որ ազերի պաշտոնյան ՀՀ վարչապետի և այլ բարձրապաշտոնյանի սպանության կոչով է հանդես գալիս։ Այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է Հայաստանին մեղադրել, որ պաշտոնական Երևանը քայլեր չի ձեռնարկում Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
Այս հայտարարությանը Հայաստանն ու Արցախը ոչ միայն պետք դիվանագիտական մակարդակով արձագանքեն, այլև պետք է պատասխանեն ևս մի քանի ասկյարի լեշացման գործողությամբ, որ Բաքվում չմոռանան 1990-ականների սկիզբն ու այսուհետ չհանդգնեն Հայաստանի պաշտոնյաների սպանության կոչերով հանդես գալ։
Հ.Գ. Հայկական բանակները Բաքվից հնչած այս հայտարարությանը պետք պատասխանեն դիպուկահարի կրակոցով՝ ոչնչացնելով հեռադիտակից օգտվել չգիտեցող Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին