Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մահափորձ չխաղարկես` առը հա թե կանցնի

Վերջին մի քանի օրերի զարգացումները հիմնովին ի ցույց դրեցին Փաշինյանի կառավարության սնանկությունը ու արդեն Փաշինյանի սատելիտներից ոմանք սկսել են խոսել՝ իբր Փաշինյանի նկատմամբ պատրաստվելիք մահափորձի մասին:

Ուրեմն, Փաշինյանին հորդորում եմ, որ զերծ մնա մահափորձ խաղարկելու մտքից․ դա խիստ վտանգավոր սցենար ա ու շատ հնարավոր ա՝ էդ խաղարկությունը իրոք փորձանք դառնա իրա ու երկրի գլխին: Մահափորձի սցենարով միգուցե ինչ-որ զանգված կհավաքվի հրապարակում, բայց անգամ դա իշխանության մնալու երաշխիք չի հանդիսանալու ու հակառակը, ավելի ա արագացնելու իշխանության կորուստը: 
Որոշ շրջանակներ դրանից հետո կոգևորվեն, կփորձեն գլխներից մեծ քաքեր ուտել ու հիշի, որ ոստիկանապետդ էլ չի օգնելու քեզ, քանի որ էդ համարելու ա «ինքնաբուխ արարք» ու լուրջ արյուն ա հեղվելու: Արյունով գնալուց հետո ավելի վատ ա լինելու:

Չլսես ոչ մեկի ու էդ սցենարով չգնաս, երկիրը տենց ցնցումների չտանես: Դրա փոխարեն դուրս արի հանգիստ հայտարարի հրաժարականիդ մասին, ներողություն խնդրի ժողովրդից ու հանձնի քեզ հաջորդ իշխանությունների գթասրտությանը: Օղակը սեղմվում է ու ամեն օր ավելի մեծ չափով է սեղմվում, ունեցիր Սերժ Սարգսյանի խոհեմությունից, պարո´ն վարչապետ»: