Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Ինչպես և սպասվում էր, Ապշերոնյան սուլթանությունում մեծ ցնծությամբ արձագանքեցին մայիսի 25-ին Երևանի Անկախության հրապարակում Նիկոլ Փաշինյանին սատարողների կողմից կազմակերպված միկրո-հանրահավաքին, որի ժամանակ որոշ անմեղսունակ թափթփուկներ իրենց թույլ տվեցին փողոցային բառապաշարով վիրավորել Արցախի ղեկավարությանը և հատկապես Արցախի նախագահ Բակո Սահակյանին... Բաքվի արձագանքը չուշացավ... Ադրբեջանն այս ամենը սկսեց օգտագործել որպես հակահայկական քարոզ... Պաշտոնական Բաքուն մեր իշխանամետ պրիմիտիվների այս գործելաոճը մեր դեմ է ուղղելու՝ տարբեր միջազգային կառույցներում մեջբերելով հակաազգային տարրերի բարբաջանքները՝ փորձելով ապացուցել, որ արցախահայությունն իրեն ավելի անվտանգ է զգալու Ադրբեջանի կազմում, քան Հայաստանի հետ միասին, որտեղ սպառնում են "ցխել" Արցախի նախագահի գլուխը,ինչպես նաև համոզելու է սեփական հասարակությանը,որ մեր միջև իրոք անհաղթահարելի խնդիրներ կան և Բաքուն պետք դրանից օգտվի... Շուտով կունկնդրենք Սամեդ Սեիդովի և այլ ազերի դիվանագետների զառանցանքները ԵԽԽՎ-ի և այլ ամբիոներից...
ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանը, չսանձելով սեփական կողմնակիցներին, մեծ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար... Չեմ զարմանում, քանի որ կառավարության անդամներից շատերն են զուրկ պետական մտածելակերպից, էլ ուր մնաց նրանց որոշ կողմնակիցներ, որոնք հակաազգային տարրեր են...
Ուղղակի զզվելի էր կարդալ իշխանական մի քանի ներկայացուցիչների էժանագին մեկնաբանությունները' Երևանում երեկ կազմակերպված այդ հակաազգային մինի հավաքի ժամանակ հնչած զառանցանքներին... Պարզվում է' նրանք բացարձակ չեն ճանաչում այդ հավաքի ժամանակ ելույթ ունեցողներին, երբ ապացույցներն այնքան շատ են, որ նույնիսկ օրինակներ բերելու կարիք չկա,քանի որ դրանք ակտիվորել զբաղվել են Փաշինյանի բազմաթիվ հանրահավաքների կազմակերպմամբ,ինչպես նաև մասնակցել են "ՔՊ"-ական որոշ պատգամավորի թեկնածուների քարոզարշավներին...
Հ.Գ. ՀՀ վարչապետը պետք է կարգի հրավիրի իր որոշ կողմնակիցներին, որոնք հակաազգային տարրեր են և մեծ վտանգ են ներկայացնում մեր երկրի համար...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/402237720621246?_rdc=1&_rdr