«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել։
Եթե կա մեր քաղաքական օրակարգը զանազան ակցիաների միջոցով առաջ մղելու անհրաժեշտությունը դրա մասին հրապարակայնորեն հայտարարում և իրականացնում ենք ինքներս։
Այսօր տեղի ունեցած կասկածելի հավաքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապել փորձող և ուրախացող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից»: