Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները (բացի Ս. Ավետիսյանից) մինչև հոգու խորքը վիրավորվել են Սահմանադրական դատարանից։ Խմբով դիմել են ԲԴԽ՝ ակնկալելով «համարժեք արձագանք» (http://court.am/news/23-05-2019/Մ-6788.pdf)։
Իսկ ի՞նչ է պատահել նրանց։ Պատահել է հետևյալը.
1. Ըստ դատավորների՝ ՍԴ-ն Վաչագան Ղազարյանի գործով կայացված որոշմամբ (ՍԴՈ-1453) իրենց մեղադրել է կամայականության մեջ։
Այս պնդումը ճիշտ է։ Որոշման մեջ ՍԴ-ն նշել է. «․․․ Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը ․․․ կամայականորեն ... շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից ․․․» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=129918)։
2. Ըստ դատավորների՝ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված որոշմամբ (ՍԴՈ-1459) իրենց մեղադրել է լիազորությունների վերազանցման մեջ։
Այս պնդումը մանիպուլյացիա է։ Որոշման մեջ նման ձևակերպում չկա: Վճռաբեկ դատարանի որոշումը որակվել է որպես «խնդրահարույց», «անթույլատրելի» և «հայեցողական», բայց ՍԴ-ն չի նշել, որ «վճռաբեկ դատարանը սահմանազանցել է իր լիազորությունները» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130639)։
3. Թիվ ՍԴՈ-754 որոշմամբ ՍԴ-ն նշել է. «... վճռաբեկ դատարանի կողմից իր ... հայեցողական լիազորության իրականացումն առանձին դեպքերում կրում է ոչ իրավաչափ և կամայական բնույթ» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=44261):
Այսինքն, այս դեպքում ևս վճռաբեկ դատարանը «մեղադրվել է» կամայականության մեջ։ Ոչ ոք դրանից չի վիրավորվել։
4. Թիվ ՍԴՈ-1010 որոշմամբ ՍԴ-ն նշել է. «... նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանը ... վերազանցել է իր լիազորությունները ...» (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=74497)։
Այսինքն, այս դեպքում վարչական դատարանը «մեղադրվել է» լիազորությունների սահմանազանցման մեջ։ Կրկին, ոչ ոք չի վիրավորվել։
5. Զավեշտալի կլինի, եթե ԲԴԽ-ն, որը չարձագանքեց «դատարաններն արգելափակելու» ակցիային, էս դեպքում հայտարարություն անի ՍԴ-ի դեմ»: