Քաղաքական վերլուծաբան Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իսկ ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը գիտի՞, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի Սուրբ պապան դանակը խրել ա Մեծ Հայքի ամենահզոր արքաներից մեկի ջիգյարը, որից հետո պետությունը մատնվել ա անատերության։
Ինձ թվում է, եթե տիկին Վարդանյանը պատասխանելու հնարավորություն ունենար, ապա պատասխանը հետևյալ բովանդակությամբ կլիներ․ «Ծնողը սրբություն ա»։
Իսկ եթե լուրջ, ապա կրկնենք նախորդ գրառման միտքը․ Չի կարելի բացառիկ անգրագիտություն դրսևորել ու առանց հասկանալու Կաթոլիկ եկեղեցու միջնադարյան ավանդույթը մեխանիկական քմահաճույքով ներդնել հայկական միջավայրում։
Թեհմինա Վարդանյանը ներքին հոգևոր ռեֆորմացիայի պետք ունի։