Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանների ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարաններից մեկում Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։
Ոստիկանությունը անգործության է մատնված։
Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան»,–գրել է նա՝ տարածելով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի լուսանկարը, որում երևում են կոտրված ապակիները։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Սա մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: