ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Երեկ կայացավ հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանի, ԱԺ փոխնախագահ Ա.Սիմոնյանի և ՌԴ Պետական Դումայի նախագահ Վ.Վոլոդինի, փոխնախագահ Ս.Նևերովի և Պետական Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լ. Կալաշնիկովի միջև:
Գրեթե 3 ժամ տևողությամբ ոչ ֆորմալ հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական համագործակցության հնարավորությունները և հետագա հայ-ռուսական համագործակցության նոր հնարավորությունները:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում»: