Այսօր՝մայիսի 19-ին, Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հույներ սպանվեցին իրենց ազգային ու կրոնական պատկանելության համար:
Այս կապակցությամբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից» եւ կից հրապարակել է լուսանկարներ: