Մայիսի 16-ից Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայում մասնակցում են «Anatolian Phoenix-2019» որոնողա-փրկարարական զինավարժություններին, ցուցադրում են մարտական ուղղաթիռներով զինծառայողների որոնողական աշխատանքների ընթացքը և վտանգավոր գոտուց դուրս բերման մեթոդները:
Մայիսի 20-24-ն Ադրբեջանում անցկացվելու է լայնամասշտաբ զորավարժություններ, որին մասնակցելու են 10 000 զինծառայող, 150 տանկ և զրահապատ մեքենա, 120 հրթիռա-հրետանային տարբեր տրամաչափի տեխնիկա, 35 մարտական ուղղաթիռ և ինքնաթիռ և այլն: Զորավարժության հիմնական հանձնարարությունը գիշերային, լեռնային և եղանակային ոչ բարենապաստ պայմաններում հակառակորդի հաարձակմանը դիմակայելն է և հակահարձակման անցնելը:
Արդբերջանը 2019-ի անցնող հինգ ամսում բազամաթիվ զորավարժություններ և զինավարժություններ է անցկացրել Թուրքիայում (Կարս, Քոնյա), Նախիջևանում, Արցախի հետ սահմանակից վայրերում, ինչպես նաև Տավուշի մարզին սահմանակից վայրերում: Զորավարժությունների մեծ մասն անցկացվել է զորավարժությունների համար չնախատեսված վայրերում, ասել է, թե՝ անձնակազմին անծանոթ տեղանքում: Սա ևս մարտավարական-տակտիկական քայլ է:
Եթե հաշվի առնենք Ադրբեջանի անցկացրած զորավարժությունների տևողությունը և անձնակազմերի թվաքանակը, ապա վստահորեն կարող եմ ասել, որ այդ պետությունը հսկայածավալ ֆինանսական միջոցներ է ծախսում, այսինքն՝ հիանալի միջավայր է նաև փողերի լվացման համար: