06:55
«Հային Հայի՞ց եք խրտնացնում». Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքում գրել է.

«Այս վերջին մի քանի օրը ուշադրություն եմ դարձրել ֆեյսբուքում տարբեր մարդկանց կողմից կատարվող գրառություններին։ Հասարակ առօրյա լեկսիկոնը դժվար թե հերիքի արտահայտել բոլոր մտքերը, բայց սահմանները չեմ անցնի։

Իրականում տեղի է ունենում սարսափելի մի բան. Շատ լուրջ թափով գնում է Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելու գործընթացը, որին, ցավոք, բավականին լուրջ մասնակից են դառնում ոչ միայն ֆեյքերի ավանդական բանակը այլև ռեալ մարդիկ։

Ինչ որ բան այն չէ… Իրոք դժվարությամբ եմ հավատում աչքերիս։ Փորձում եմ հասկանամ նպատակը և ինչքան խորանում, այդքան սարսափում եմ։ Դուք հասկանու՞մ եք՝ ուր է այս ամենը գնում։ Մենք շատ արագ մոտենում ենք անվերադառնալի կետին (point of no return), ինչից հետո մենք հայտնվելու ենք անելանելի վիճակում։

Հային հայից եք խրտնացնու՞մ։ Դուք հասկանու՞մ եք՝ ինչ եք գրում և խոսում։ Ղարաբաղյան փառահեղ հաղթանակը Ղարաբաղինը չէ, Հայաստանինը չէ, այլ ողջ հայությանն է։ Հարյուրամյակներ մենք որպես հայեր չենք ունեցել հաղթանակներ և եղավ անհնարինը՝ մենք հաղթեցինք։ Իսկ ինչ ենք անում հիմա։ Մեր ձեռքով քանդում ենք այն ամենը, ինչ պարծանքի և հպարտության օջախ է մեզ համար։

«Գնացեք հետ ձեր Ղարաբաղը» ամենից շատ տեսածս գրառումներից է։ Դե արի ու մի ասա. Յաա իրո՞ք։ Ղարաբաղը մերն է, բոլորինս և այլ կերպ մտածողները չունեն այս երկրում ապրելու իրավունք։ Նույնիսկ հայ կոչվելու իրավունք չունեն։ Փորձեք գտնել այդ մարդկանց և ազերիների մեջ բացառությամբ կրոնի որևէ այլ տարբերություն, կարծում եմ կդժվարանք։ Այն ամենը ինչի մասին երազում էր Ալիև հայրը դառնում է իրականություն։ Ուղակի հավատս չի գալի, որ մենք ականատեսն ենք դրա։ Իսկ ինչ ենք անելու հետո՞, Իջևանն ենք տարանջելու Հայաստանից, հետո Գյումրին։ Ձեր ֆինանսական ինպոտենցիան կապելով Հայաստանի այս կամ այն Նախագահի կամ որևէ պաշտոնյաի հետ՝ դուք ուղակի ձեզ համար եք արդարացում ստեղծում։ Սաշիկը պրծավ, հիմա էլ Ղարաբաղցիներն են մեղավոր, որ ձեր սոցիալական վիճակը վատ է։ Վաղը ով է մեղավոր լինելու՞: Լավ վերջը հասնելու եք չէ մի պարզ գաղափարի՝ մեղավորը ես եմ։ Բայց հիշեք՝ ինչքան ուշ հասնեք, այդքան էլ ավելի վատ է լինելու ձեր վիճակը։

Դատում են Արցախի հերոսին՝ ուրախանում եք, դատում են պատերազմը հաղթած Նախագահին՝ ուրախանում եք, ամեն ձև վարկաբեկում են Արցախի բանակը ստեղծած մարդու ընտանիքը՝ ուրախանում եք, երեխաներին 5 տարեկանում սեռական կյանք են ուզում սովորացնեն՝ ուրախանում եք և գիտեք ամենացավալին որն է՝ ձեզ ուղակի օգտագործում են, իսկ դուք չեք հասկանում»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս