09:43
«Անասունի նման կերեք ու գնացեք զուգարան». Արցախի Բնապահպանության նախարարի խոսնակի սկանդալային գրառումը

Արցախի Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի մամուլի խոսնակ Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում ոչ հարիր բառապաշարով է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին.

«Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն այսօր պիտի ներկայանան դատական նիստին, որպեսզի երաշխավոր կանգնեն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում.. կարևորն այն է, որ պետության ու ազգային բոլոր արժեքները անխնա ոչնչացնող Նիկոլ Փաշինյանի Իջևանի խոզերի, Չինաստանի բադերի, Քյավառի փախլավայի ու իր դստեր մասին լայնամասշտաբ քարոզը շարունակվում է… փոխվել են արժեքները. անասունի նման կերեք ու գնացեք զուգարան՝ սա է կյանքի իմաստը եթե թուրքը հարձակվի՝ նոր արժեքների համակարգով նենց համազարկ կտանք, որ Կոմայգին ցնցվի… հա, քանի դեռ համազարկ չենք տվել, ասեմ, Նիկոլ Փաշինյան, այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության համար հավաքվել են մարդիկ՝ առողջ դատողություն ու պետական մտածելակերպ ունեցող, ինքնասիրություն ու թասիբ ունեցող… դու մեկ րոպե անգամ պատեկարցնո՞ւմ ես, որ եթե նույն աթոռին հայտնվես դու ու գոչեն մարդիկ՝ Նիկոլ մարդասպան, Նիկոլ ազգի դավաճան, Նիկոլ թալանչի, Նիկոլ դեզերտիր, Նիկոլ ուռոդ, Նիկոլ հրեշ, ո՞վ է գալու քեզ պաշտպանի:

Չինաստանի բադե՞րը, Իջևանի խոզե՞րը, թե՞ քյավառի փախլավան:

 

Կոլեգա մեր գործի բնույթը էնա, որ մենք ցանկացած հարց դիտում ենք խորքում, պրոցեսում և հետևանքներում… Ես քեզ չեմ նախանձում, կոլեգա… Որպես գործընկերոջ էլ ասեմ. դատարանը կարող էր տեսակապի միջոցով ապահովել օրենքի պահանջը՝ երաշխավորագիր ներկայացրած նախագահների հանդեպ… մենք օրենքի երկիր ենք կառուցում, չէ՞:

Երկրի բոլոր ստրատեգիական կառույցները վաճառած Լևոնին, Դավիթի կոռուպցիան, Աննայի պետական ռեկետը մի կողմ.. ասում եմ, օրենքի երկի՞ր ենք կառուցում թե՞ որոշել ես բոլոր պետական հասկացությունները ու հարգանքը պետության նկատմամբ մարդկանց մոտ իսպառ ջնջես ու Աննայի ռեկետը վերցրած փախչե՞ս… Չի ստացվելու… կոլեգա: Ու զոմբիները համայն հայության այդ պահին զբաղված են լինելու ստամքոսի ու բնական կարիքները հոգալու հարցերով:

Հա, իմիջայլոց, զոմբիներ համայն հայության, դե ձե՛զ տեսնեմ, մի հապաղեք, հարձակվեք ու ցույց տվեք ձեր այլանդակ կերպը ՝ անողնաշար ու անուղեղ լկտի թափոն»։

Բելլա Լալայանը իր այս գրառման վերաբերյալ արձագանքներին ի պատասղան քիչ առաջ գրել է.

«Իմ գրառումների համար պաշտոնական Արցախին դիվադադար անողների համար հատուկ ընդգծում եմ.

Սա իմ անձնական օգտագործման ֆեյսբուքյան հաշիվն է՝ իմ անձնական էջը…

Այստեղ արտահայտված ցանկացած միտք իմ անձնական կարծիքն է ու համոզմունքը…

Ես իմ ամբողջ հասուն կյանքում ունեցել եմ իմ ԱՆՁՆԱԿԱՆ դիրքրոշումն ու կարծիքը, որը պաշտպանելու համար շատ բան եմ զոհաբերել…

Ու երբեք իմ ԱՆՁՆԱԿԱՆ կարծիքը պայմանավորված չի եղել որևէ այլ հանգամանքով, բացի իմ տրամաբանության ու սկզբունքների թելադրածից…

Այնպես, որ՝ հանգիստ նստե՛ք տեղներդ:

#Խոսքի_ազատություն
#դըմփ_դըմփ_հու»


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս