17:25
«Դրա համար եմ զարմանում ու չեմ հասկանում՝ վերջը մեր ուզածն ի՞նչ է». Արմեն Մովսիսյան
 

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Նիկոլը կոլապսի մասին անցյալ տարվա հունիսից լսում եմ, որ կլինի աշնանը, հետո՝ գարնանը, գարունը վերջանում է: Այո, ինքս էլ շատ բաների հետ համաձայն չեմ, և՛ կադրայինը, և՛ ավելորդ թավիշը, և՛, այո, դեռևս աշխատող հին համակարգը ու սահմանադրությունը, բայց անուրանալի, երևում է, որ արվում է: Հիմա ի՞նչ այլընտրանք ունենք ավելի լավի հենց հիմա: Սա էլ մի կողմ նետե՞նք, իսկապես դատարկություն կառաջանա, իսկ դատարկություն բնության մեջ չի լինում. այն անպայման անվերահսկելի կլցվի, իսկ հիշելով ոչ վաղ անցյալի 10.000 դրամանոց մեր ընտրությունները, չեմ էլ ուզում մտածել հետևանքների մասին: Դրա համար եմ զարմանում ու չեմ հասկանում՝ վերջը մեր ուզածը ի՞նչ է»:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս