23:16
«Հեծանիվ քշելու համար, առողջ ապրելու համար հեչ պարտադիր չի լուսանկարիչ ման տալ: Դրա համար լիքը աչքից հեռու տարածներ կան»

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեծանիվով, մետրոյի մեջ, տաքսուն սպասելիս և այլն իրավիճակով նկարները գեղեցիկ և ազդեցիկ էին մեկ տարի առաջ, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսում, բայց մեկ տարի հետո դա հավասարվում է ամենասովորական փիառ ակցիայի, որի բուն նպատակը անհասկանալի է:

Դե համ էլ հեծանիվ քշելու համար, առողջ ապրելու համար հեչ պարտադիր չի լուսանկարիչ ման տալ: Դրա համար լիքը աչքից հեռու տարածներ կան:

Չգիտեմ՝ նմանատիպ հարցերում Նիկոլը ում հետ է խորհրդակցում, բայց նրան կամ նրանց արագ փոխել է պետք, քանի որ վերջիններս սկսել են կրկնվել, ինչը իրենից ենթադրում է, որ սահմանափակ են մտածում»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս