Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նախահեղափոխական Հայաստանում հարցեր լուծելու համար դրսին դիմելը եղել է ընդունված պրակտիկա, քանի որ մարդու իրավունքների հետ կապված շատ խնդիրներ այլ կերպ հնարավոր չէր լուծել:
Այդ մեթոդին դիմել ենք ոչ միայն ՀԿ-ներս, այլև (փոքրիկ գաղտնիք բացեմ) ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ բանտում դաժան վերաբերմունքի էր արժանացել:
Քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրական օրենսգրքի բարեփոխման և բազմաթիվ այլ հարցերի լուծումը հայրենի իշխանություններից պահանջելն անիմաստ էր և մենք փորձում էինք դրսի միջոցով հասնել դրան (ու հաճախ ստացվում էր):
Մենք (և մեր ամինջական գործընկեր ՀԿ-ները) վերջին մեկ տարում այդ մեթոդին չենք դիմել և հույսով ենք, որ երբեք չենք դիմի: Ամենայնդեպս, դա կախված է նրանից, թե որքանով հայատանյան հասարակությունը կկարողանա սեփական իշխանություններին պարտադրել իր կամքը:
Ենթադրում ու հույսով եմ, որ Նիկոլը «օտարերկրյա ազդեցության գործակալներ» ասելով նկատի ունի հետհեղափոխական Հայաս