Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ Արցախում կամ Հայաստանում Արցախի նախագահի հետ է հանդիպում, իր նախկին գվարդիան խոսում է պետականության սիմվոլի և այլնի մասին: Իսկ երբ նույն Արցախի նախագահը հանդիպում կամ խոսում է մեկ այլ նախագահի հետ կամ հանդես է գալիս նախագահներից մեկին վերաբերող խնդրանքով, միանգամից արժեքային համակարգը մոռացվում է, մաղձ է աջ ու ձախ թափվում:
Սա իրոք անընդունելի վարվելաձև է։ Մի բան էլ. ՀԱԿ աջակիցներից ոմանք պատերազմի, անվտանգության մասին են խոսում, բայց մոռանում են, որ առաջին նախագահը և՛ 20 տարի առաջ, և՛ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոսում էր 7 շրջանների հետ վերադարձի մասին՝ փորձելով հիմնավորել, թե իբր պահելու ձև չունենք:
Ու հիմա նրա կողմնակիցները Արցախից են խոսում, սրան-նրան են թիրախավորում, ու զարմանում եմ, որ այդ առումով դեռ խոսելու բան ունեն: