09:29
«Դատարանից հերթական հայցադիմումն եմ ստացել անօթևան ընտանիքի բնակարանի վերաբերյալ». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կյանքը հետաքրքիր է, ուրեմն այս պահին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպումից վերադարնում եմ գրասենյակ և … դատարանից հերթական հայցադիմումն եմ ստանում: Հին գործ է, մի մանկահասակ երեխաներով անօթևան ընտանիքի բնակարան ենք նվիրել և դոմիկը քանդել ենք: Հիմա մեկը մոսկվաներից պնդում է, թե իրականում այդ կիսաքանդ դոմիկը մի 20 տարի առաջ իրենց է պատկանել»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս