Լարա Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրեմն մարդիկ կան որ այս գիրքը չեն կարդացել բայց արդեն կարծիքներ են արտահայտում բովանդակության մասին, (նույնիսկ որոնք ասում են որ սովորացնում է սեռական կյանքով ապրի 3 տարեկան երեխան կամ գեյ դառնա ու ուրիշ աբսուրդ բաներ) ինչ երևույթ է դա՞: Շուտով կդնենք online տարբերակը որ շատերը ծանոթանան, քանի պահանջը շատ է ըստ երևույթին. գիրքը ոնց իրա վերնագիրը հուշում է, մարմնի անձեռնմխելիության մասին է ու երեխաների պաշտպանության: Մի քանի էջեր կդնեմ այստեղ: Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր ապահովեցին այս կարևոր գրքի տեսանելիությունը և առաջացրեցին հանրության մեջ շատ ավելի ցանկություն ձեռք բերելու այն քան ինչ սպասում էինք»: