Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած «ԿամԱԶ»–ները Երևանում են։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում «ԿամԱԶ»-ների ներմուծման և կուլիսային պայմանավորվածությունների վերաբերյալ գրառում է արել։
«ԿամԱզ»-ների առասպելը, քաղաքապետարանի հեքիաթն ու կուլիսային պայմանավորվածությունները
ՖԱՎՈՐԻՏ մեքենաները տեղ հասան։
Այո՛, եթե կար նույնիսկ 0.01% կասկած, որ «ԿամԱԶ» ընկերության հետ վաղուց ձեռք է բերվել պայմանավորվածություն, այսօր դա էլ փարատվեց։ Այս ամենն արվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց մրցույթ հայտարարելու, առանց կառավարությանը մարդատեղ դնելու, օրենք շրջանցելով ու կյանքի գնով։
Որևէ մեկի մոտ մնացի՞ն կասկածներ։ Չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ։
Ի դեպ, պայմանագիրը կնքվել է ապրիլի 26-ին։ Այսինքն, ներողություն արտահայտությանս, «հորս արև» կամ «քաղաքապետի խոստում եմ տալիս» բանաձևն է գործել և մեքենաները վաղուց սահմանին են եղել»,– ասված է Թեհիմնե Վարդանյանի գրառման մեջ։