13:32
«Ամբերդ ամրոց» արգելոցում շինարարությունն իրականացնողի հայրն ազատվել է աշխատանքից. Մշակույթի փոխնախարար

Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, որի որդին Ամբերդի 1986 թ-ին հաստատված և 2013 թ-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ հավելելով, որ այդ մասին տեղեկացել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների  պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենից:

Հիշեցնենք, որ օրերս «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում շինաշխատանքներ էին սկսվել։ Լրագրողների ահազանգից հետո մշակույթի նախարարությունը զբաղվել է խնդրով, իսկ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտում շինարարություն իրականացնող սեփականատիրոջը սեփականատիրոջը ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են:

Նշենք, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին փոխվել է 2013 թվականին, նույն թվականին էլ արդեն պահպանման գոտուց դուրս մնացած տարածքը սեփականաշնորհվել է այն ժամանակ  պատմամշակութային արգելոցի տնօրեն Սիրակ Մանուկյանի կողմից:

Նրա հայրը՝ Մանուկ Մանուկյանը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի մարզային աշխատակից է և հանձնաժողովի անդամ։

 

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս