04:25
«Այսպիսի օտար Երևանի կենտրոն երբեք չեմ տեսել ու զգացել. Հանրապետության հրապարակը գեղի դիսկոտեկա է»

Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսպիսի օտար Երևանի կենտրոն երբեք չեմ տեսել ու զգացել։
Լրիվ խորթ, արհեստական, շինծու, կեղծ ու Երևանի ոգուն օտար։ Փող աշխատելու պսպղուն դիմակով, իբր եվրոպական, էությամբ խորը գավառական արևելյան բազար։

Ոստիկանություն չկա, գողագան չկա, արհեստավոր ու արվեստ չկա, ոչինչ չկա՝ ազատություն է։

Ալկաշների, 10 կնիկ փոխած ու ոչ մի երեխուն տեր չկանգնած տուրիստերի ժպիտը մուրող փողոցային ծաղրածուների ազատությունն է, չկայացած լավ տղաների, «առաջադեմ» աղջիկների, անկապ երաժիշտների ու չարչիների ազատությունն է։

Ցիգանի տաբորի է վերածվել քաղաքի կենտրոնը, որ ամոթից չես էլ ուզում նայել։

Հանրապետության հրապարակը գեղի դիսկոտեկա է։

Պետություն․․․«ազատութունը» որ տալիս եք, գիտեք ում ու ինչին ե՞ք տալիս։ ՈՒ ինչի՞ համար։ Որ ու՞մ դուր գաք, ու ում ինչ ապացուցեք։

Ձեր ուրբաթները շնորհավոր, գրողը տանի»:

 

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս