Լեհ զբոսաշրջիկը, որը կորել էր Հայաստանում, գտնվել է։ Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատերեր Վարդան Մովսիսյանից, ով զբոսաշրջիկին գտնելուց հետո կիսվել է նրա հետ լուսանկարով։
«Ինչպես գիտեք, կորել էր Լեհաստանի քաղաքացի. պատահաբար տեսա, զանգեցի Լեհաստանի դեսպանատուն. խոսեցի, ամեն ինչ ընկավ իր տեղը, հետո դեսպանատնից հետ զանգեցին մի քանի րոպեից, հարցուփորձ արեցին, թե ում հետ էր. ասացի՝ նորմալ մեքենա, մաքուր վարորդ էր, կարգին մարդու տպավորություն թողեց: Դեսպանի օգնականը՝ Աննա անունով, ինձ պատասխանում է.
-Դուք բոլորդ եք կարգին մարդիկ:
Ինքը ընդհանուր բոլոր ՀՀ հպարտ քաղաքացիների մասին էր ասում»,-գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում կորել է Լեհաստանի քաղաքացի և դեսպանությունը խնդրել էր աջակցել՝ գտնելու նրան։